Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Փետրվարի 17-ին՝ ժամը 10։05-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ 

Արարատի (տեսանելիությունը՝ 100-150մ), Կապանի (տեսանելիությունը՝ 50-60մ ), Գորիսի (տեսանելիությունը՝ 50-100 մ), Մեղրիի (տեսանելիությունը՝ 80-150մ) տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում (տեսանելիությունը՝ 40-50մ) մառախուղ  է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: