Սամարա-Երևան չվերթը կատարող օդանավը կայծակի հարված է ստացել, տուժածներ չկան. «Ազատություն»

Հայաստան թռչող ռուսական ավիաընկերության ինքնաթիռը կայծակի հարված է ստացել, հայտնել են Lenta.ru և մի շարք այլ ռուսական լրատվական ալիքներ, որոնք հղում են անում Aviaincident Telegram ալիքին։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Սամարայից Երևան ուղևորվող Airbus A319-ը օդ բարձրանալուց հետո է կայծակի հարվածի ենթարկվել:

Չնայած այդ միջադեպին, օդանավի բոլոր համակարգերը գործել են բնականոն ռեժիմով, օդաչուները որոշել են շարունակել թռիչքը դեպի Երևան:

Վայրէջքն անցել է անվտանգ, ինքնաթիռում գտնվող ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։