ԱՄՆ վարչակազմը մերժել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խնդրանքը՝ Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում ամերիկյան կողմի ներկայացուցչի հետ հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով արաբական և եվրոպական աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Արաղչին մի քանի անգամ փորձել է կազմակերպել հանդիպում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջոցով՝ Դավոսի համաժողովից առաջ, սակայն Վաշինգտոնը մերժել է այդ նախաձեռնությունները։ Ամերիկյան կողմը հայտարարել է, որ նման հանդիպում չի ծրագրվել և չի ներառված օրակարգում։
2026 թվականի Համաշխարհային տնտեսական համաժողովը կանցկացվի Շվեյցարիայի Դավոս քաղաքում՝ հունվարի 19-23-ը։



















