Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը՝ տարածաշրջանում նոր տարանցիկ երթուղի ստեղծելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ փոխադրումներ սկսելու ծրագրերի վերաբերյալ։
«Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ այսօր տարանցիկ երթուղին անցնում է Վրաստանի տարածքով, իսկ վաղը կարող է անցնել Հայաստանի միջով, ոչնչացնում է այն ամենը, ինչին մենք որպես երկիր հասել ենք 1990-ական և 2000-ական թվականներին։ Վրաստանը հայտնվել է ծայրահեղ բարդ աշխարհաքաղաքական փակուղում, որը շուտով կավարտվի կամ մեր՝ որպես անկախ պետություն, լուծարմամբ, կամ մաֆիոզ Իվանիշվիլիի ճիրաններից մեր ազատագրմամբ և երկրի՝ կայուն զարգացման ուղի վերադարձով»,- գրել է Սաակաշվիլին Ֆեյսբուքում։



















