ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Այդ մասին վարչապետը հայտնել է քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ չի կարողանա մեկնել երկրից քարոզարշավի պատճառով։
«Նախապես տեղեկացրել եմ՝ քաղաքավարությունից ելնելով, որ չեմ կարողանալու մասնակցել մայիսի 9-ի շքերթին, և տեղեկացրել եմ, որ մայիսի 28-ին նույնպես չեմ կարողանա մասնակցել»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետի փոխարեն ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։



















