Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը): Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով: 1lurer.am-ի տեղեկություններով ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը:
Հիշեցնենք, որ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, ով կալանավորվել է:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն և Պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով դեպքի հանգամանքների վերաբերյալ մամուլում տարածված տեղեկություններին, հայտարարել էին, որ Ճամբարակի դժբախտ պատահարին զինվորների միջև ծեծկռտուք չի նախորդել, իսկ զինծառայողները հակագազերով չեն վազել։



















