Ոստիկանությունը համարժեք չէ վերջին շրջանում քրեական հեղինակությունների և «օրենքով գողերի» դեմ պայքարում․ Բաբաջանյան. Factor.am

Ոստիկանությունը համարժեք չէ վերջին շրջանում քրեական հեղինակությունների և «օրենքով գողերի» դեմ պայքարում․
Ոստիկանությունը համարժեք չէ վերջին շրջանում քրեական հեղինակությունների և «օրենքով գողերի» դեմ պայքարում․

Ազգային ժողովում քննարկվում է «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու» օրենքի նախագիծը։ Ելույթ ունեցավ պատգամավոր Արման Բաբաջանյանը և նկատեց․ «Չենք կարող չարձանագրել, որ հիասթափված ենք Ոստիկանության վերջին շրջանի գործողություններից և շատ ոչ համարժեք դրսևորումներից։ Օրենքի ընդունումից հետո մենք 2 առիթ ենք ունեցել առավելապես ականատես լինելու Ոստիկանության ոչ պատշաճ գործողությանը։

Մեկը կապված Հոկտեմբերի 27-ի գործով առանցքային դերակատար դատավոր Սամվել Ուզունյանի՝ երկիրը լքելու, փաստորեն, իրողությունը, փաստը, որի պատասխանատվությունը մեծ հաշվով կրում է Ոստիկանությունը։

Եվ ինձ համար ուղղակի շշմեցուցիչ էր, երբ ոստիկանությունը գնացել էր հայտնի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի տունը խուզարկելու և թույլ էր տրվել նրան դուրս գալ, ոստիկանության գործողությունները և ոստիկաններին ձեռ առնել լրագրողների հետ այդ հայտնի զրույցի ընթացքում»։

Բաբաջանյանը նաև նկատեց, որ Ոստիկանությունը համարժեք չէ նաև վերջին շրջանում քրեական հեղինակությունների և «օրենքով գողերի» դեմ պայքարում։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։