Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, գրավի դիմաց ազատ արձակվեց

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, գրավի դիմաց ազատ արձակվեց

Խաչատրյանների փաստաբանական խմբի տեղեկացմամբ՝ ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց։

«Երեկ ուշ երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Խաչատրյանների փաստաբանական խմբի միջնորդությունը՝ գրավը թույլատրելի համարելու և ողջամիտ գրավաչափ սահմանելու համար։  

«Ուզում եմ արձանագրել, որ սա կարևոր, բայց և ուշացած որոշում էր դատարանի կողմից։ Չկային Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու հիմքեր։ Նա արդեն տևական ժամանակ է՝ շուրջ 5 ամիս, ինչ գտնվում է կալանքի տակ և առաջին իսկ օրվանից սկսած մենք հիմնավորում էինք, որ Կարեն Խաչատրյանին արգելանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա։ Այս անգամ դատարանն իր բարձունքի վրա էր և օրինական որոշում կայացրեց»,- դատարանի դիմաց տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նշել է փաստաբան Ամրամ Մակինյանը։  

Նշենք, որ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է։ Իսկ գումարի չափը սահմանվել է 20 մլն ՀՀ դրամ։ Փաստաբան Ամրամ Մակինյանը դեռ ամիսներ առաջ ընդգծում էր, որ Կարեն Խաչատրյանի գործով կարևոր հանգամանքը նրա ազգանունն է»,- ասված է հաղորդագրությունում: