Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բարաք Օբամային

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բարաք Օբամային
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բարաք Օբամային

Այսօր ԱՄՆ անկախության տոնի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է ԱՄՆ դեսպանատուն, որտեղ շնորհավորել է դեսպանատան աշխատակիցներին: Ըստ նախագահականից տարաված հաղորդագրության, Սերժ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ Միացյալ Նահանգների Անկախության տոնը շատ մեծ նշանակություն է ունեցել եւ այժմ էլ ունի ոչ միայն Միացյալ Նահանգների, այլեւ բոլոր ժողովուրդների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, քանի որ, «չկա մի ժողովուրդ, ով չի ցանկանում անկախություն եւ ազատություն»:

ԱՄՆ անկախության տոնի կապակցությամբ Սարգսյանընաեւ ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

«235 տարի առաջ Ֆիլադելֆիայում ընդունված Անկախության հռչակագիրը խորհրդանշեց կարեւորագույն հանգրվան ժողովրդավարության, մարդու եւ ժողովուրդների իրավունքների ու արժանապատվության, սեփական ճակատագիրը տնօրինելու ազատության բարձրագույն արժեքների ամրագրման ճանապարհին: Անգնահատելի է այն շարունակական եւ համակողմանի աջակցությունը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցուցաբերել է Հայաստանին՝ քսանամյակը բոլորող անկախության առաջին տարիներից ի վեր»,- իր ուղերձում նշել է Սարգսյանը:

Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Օբամայի վարչակազմին եւ անձամբ Օբամային` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված հետեւողական եւ կառուցողական ջանքերի համար՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության:

Սարգսյանը նաեւ հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով «կկարողանանք նոր հնարավորություններ ստեղծել փոխադարձ հետաքրքրության բոլոր ոլորտներում գործակցության առկա որակական մակարդակը ավելի բարձրացնելու համար»:

© Medialab.am