Քիմ Քարդաշյանը ինստագրամի էջում հակադարձել է թուրք օգտատերերի մեկնաբանություններին

Հեղինակ MediaLab

Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում գրառում էր արել Հայող ցեղասպանության վերաբերյալ՝ նշելով, որ օսմանցի թուրքերը 1.5 միլիոն հայ են կոտորել, այդ թվում՝ երեխաների և կանաց։

Քիմ Քարդաշյանի այդ գրառումը հայտնվել է թուրք օգտատերերի թիրախում և նրանք արձագանքել են գրառմանը տարաբնույթ մեկնաբանություններով։

Թուրքական ծանոթությունների և ամուսնությունների հեռուստահաղորդումից հայտնի Հանիֆե Գյուրդալի ամուսինը Քարդաշյանի գրառման տակ գրել է. «Ալլահը մեկն է և նրա զորքը թուրքերն են» ու գրառմանը կից նաև քարոզչական բնույթի տեսանյութեր է տեղադրել։

Իսկ Քադաշյանը, ի պատասխան թուրք օգտատիրոջ մեկնաբանությանը, արձագանքել է «խրտվիլակների հասարակություն» արտահայտությամբ և արգելափակել նրան։

Աղբյուր` Ermenihaber.am

twitter sharing button