«Հացը լեռներում»

«Հացը լեռներում»
«Հացը լեռներում»

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ ամեն տարի հունիսի 12-ին կազմակերպում է «Հացը լեռներում» տոնածիսկան կերակրատեսակների ցուցադրություն-փառատոնը: Փառատոնի անվանումը և խորհրդանիշը կազմակերպիչներն ընտրել են անվանի նկարիչ Գրիգոր Խանջյանի համանուն կտավի հիման վրա: Փառատոնի ժամանակ հայոց ազգային տոները և տոնածիսական խոհանոցը ներկայացվում են առանձին տաղավարներով:Փառատոնին ներկայացվելու են 13 տոների ծիսական-ավանդական կերակրատեսակները. Փառատոնին մասնակցելու են նաև հունական և ասորական համայնքները: Փառատոնի ժամանակ լինելու են հայկական ազգագրական պարեր, Բարեկենդանի թատերականացված ներկայացումը, բրուտագործ, որը հենց տեղում կավե տարբեր պարագաներ կպատրաստի: Փառատոնը մեկնարկելու են հունիսի 12 –ին, երեկոյան ժամը 17,00 –ից Էրբունի թանգարանի հրապարակում:

 

Լուսանկարը՝ Վաղինակ Ղազարյանի /«Մեդիալաբ»/

© Medialab.am