Արման Մուսինյանը հերքում է վարչապետ Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին լուրը

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հերքել է ՀՀ առաջին նախագահի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ լուրը։

«Փաստինֆո կայքը տեղեկություն է հրապարակել, որ իբրև թե «երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»:

Այս կապակցությամբ հայտարարում եմ. Փաստինֆոյի տարածած լուրը դավադիր նպատակներով մոգոնված բացարձակ սուտ է:

Ափսոսում եմ, որ Փաստինֆո կայքը հրապարակել է չճշտված տեղեկություն»:

Փաստինֆո կայքը տեղեկություն է հրապարակել, որ իբրև թե «երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ առաջին…

Gepostet von Arman Musinyan am Dienstag, 9. Juni 2020