Հոր կողմից տասնվեց տարին չլրացած դստեր հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Հեղինակ MediaLab

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում  ավարտվել է հոր կողմից տասնվեց տարին չլրացած դստեր հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2018թ. դեկտեմբերից 2019թ. հունվարն ընկած ժամանակահատվածում, հայրը՝ ծնված 1973թ., օգտվելով ընտանիքի անդամների տանից բացակայելու հանգամանքից, իր ննջասենյակում պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս դստեր հետ, ինչի արդյունքում վերջինս հղիացել է:

2019թ.  օգոստոսի 12-ին,  բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ Արմավիրի մարզի անչափահաս բնակչուհին ծննդաբերել է: Համաձայն դատագենետիկական փորձաքննության եզրակացության՝ նորածնի հայրը հանդիսանում է անչափահաս աղջկա հայրը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝  1973թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։