Սահմանադրական դատարանը չեղյալ չի արել ամենագլխավոր դրույթներից մեկը

Սահմանադրական դատարանը չեղյալ չի արել ամենագլխավոր դրույթներից մեկը
Սահմանադրական դատարանը չեղյալ չի արել ամենագլխավոր դրույթներից մեկը

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կենսաթոշակային կուտակային համակարգի մասին օրենքի որոշ դրույթներ, այդ թվում պարտադիր բաղադրիչը: Սակայն, այդ դրույթների շարքում չկա ամենագլխավոր դրույթներից մեկը, որը թույլ կտար նրանց, ովքեր հարկադրված միացել են համակարգին, վերադարձնել իրենց փողերը:

Խոսքը օրենքի 6 1 (2) հոդվածի մասին է, որում ասվում է, որ «Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց՝ պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միանալու որոշումը վերջնական է: Նրանք այլեւս իրավունք չունեն փոխելու պարտադիր կուտակային բաղադրիչին միանալու մասին իրենց որոշումը եւ վերադառնալու նախկին համակարգ՝ անկախ աշխատանքի փոփոխության կամ աշխատանքից ազատվելու փաստից»:

Դա նշանակում է, որ նույնիսկ պարտադիր բաղադրիչը չեղյալ անելը այս մարդկանց թույլ չի տալիս հրաժարվել կուտակային համակարգից: Սահմանադրական դատարանը չեղյալ չի արել կուտակային համակարգն ամբողջությամբ, այլ միայն հանել է պարտադիրը:

Ներկայում քաղաքացիները ստիպված են դատարաններում ապացուցել, որ իրենք կամավոր չեն միացել համակարգին: Դա բավական բարդ գործընթաց է, քանի որ պահումներն անում են ոչ թե քաղաքացիները, այլ նրանց գործատուները: Գործատուների մեծամասնությունն այս ամիսների ընթացքում պահումներ են արել, չնայած այն բանին, որ Սահմանադրական դատարանն ըստ էության հնարավորություն էր տվել մինչեւ մարտի վերջ վճարումները չկատարել:

Դա նշանակում է, որ այդ գործատուները կամ ցանկացել են ցուցադրել իրենց լոյալությունը իշխանությանը, կամ դա արել են ճնշման ու շանտաժի տակ: Մյուս կողմից, այդ գործատուների մեծ մասը հենց իշխանավորներն են: Այնպես որ, մարդիկ պետք է պայքարեն նախեւառաջ իրենց գործատուների դեմ, ինչը շատ դեպքերում պարզապես անհնար է: Կարդալ ավելին