5027 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 2383 նոր դեպք

Healthcare workers in protective suits attend to the coronavirus patients inside an isolated ward at the Surb Grigor Lusavorich Medical center

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է․

Հոկտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 85034 դեպք, որոնցից 53257-ն` առողջացած, 1272-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 30151 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 392660 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5027 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 նոր դեպք: Ունենք 749 առողջացած և 29 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 354 է: