Սիրիացի զինյալների մոտ 230 հոգանոց նոր խումբ է ուղարկվել Ադրբեջան

իրիացի զինյալների մոտ 230 հոգանոց նոր խումբ է ուղարկվել Ադրբեջան՝  մասնակցելու Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ շարունակվող պատերազմին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Միաժամանակ նշվում է, որ սրան զուգահեռ առնվազն 22 գրոհային է փախել թեժ մարտերից և վերադարձել Սիրիա: 

Կենտրոնը հայտնում է, որ այս ընթացքում սպանվել է 240 զինյալ, որից 183-ի դին տեղափոխվել է Սիրիա, մնացածինը մնացել է Ադրբեջանում: Բացի այդ, հայկական ուժերը գերեվարել են 3 սիրիացի զինյալի: Հատկանշական է, որ Թուրքիան ջանքեր է թափում ԼՂ-ի շրջան ավելի շատ զինյալներ ուղարկելու համար, սակայն դրանց մեծ մասը հրաժարվում է կռվել Ադրբեջանի կողքին՝ կրոնական ուղղության և իրենց շրջանում մեծ կորուստների պատճառով: