«Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է դեպքի Քարվաճառ ավտոերթ կազմակերպելու մասին
«Սիրելի՛ հայրենակիցներ
Դեռևս կա Քարվաճառը պահպանելու հնարավորություն, ուստի մեզանից կախվածը պետք է անենք դրա համար։ Քարվաճառն անառիկ պահող զինվորը պետք է տեսնի, որ ժողովուրդը կանգնած է իր թիկունքին և աջակցում է իրեն։
Աշխարհը պետք է տեսնի, որ մենք չենք հրաժարվում Քարվաճառից և ձգտում ենք պահպանել մեր լեռնային ամրոցը։
Այս նպատակով նախաձեռնում եմ ավտոերթ դեպի Քարվաճառ և կոչ եմ անում մասնակցել։ Ավտոերթը մեկնարկում է վաղը՝ նոյեմբերի 14֊ին, առավոտյան։
Հ. Գ.
Մանրամասները կհրապարակվեն քիչ հետո՝ ավտոերթի վերաբերյալ իվենթում»։