Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

Երևան քաղաքում եկտեմբերի 22-ի գիշերը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ին կեսօրից հետո, 23-24-ին սպասվում է ձյուն, գիշերը և առավոտյան ճանապարհներին մերկասառույց։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-ի գիշերը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի ցերեկը առանձին շրջաններում, 23-24-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 25-26-ին՝ գիշերը աստիճանաբար կնվազի  8-10 աստիճանով: