Ֆրանսիայի Վալանս քաղաքի փողոցներից մեկը «Ստեփանակերտ» կանվանվի

Ֆրանսիայի Վալանս քաղաքի փողոցներից մեկը «Ստեփանակերտ» կանվանվի: Այս մասին հայտարարել է Վալանսի փոխքաղաքապետ Ժորժ Ռասթկլանը: 

«Վալանսում նոր թաղամաս է կառուցվում, և մենք առաջարկեցինք, որ այդ թաղամասի մայր փողոցներից մեկն անվանվի Ստեփանակերտ: Մյուս փողոցը կոչվելու է Թորոսի փողոցի»,- ասել է նա:

Նա հավելել է, որ այս քայլը կարող է բարի նախանձ առաջացնել այլ պետություններում և նպաստել Արցախի Հանրապետության ճանաչմանը: 

https://www.facebook.com/watch/?v=3681033821953758