Օնիկ Գասպարյանն հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի և ռազմական կցորդի հետ

ՀՀ զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին:

ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նախանշվել են համագործակցության հետագա ծրագրերը։