«Հայրենիքի փրկության շարժման» անդամները բողոքի ակցիա են անցկացնում ԱԳՆ շենքի դիմաց

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացնում Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՓՇ անդամները նշել են, որ ցանկանում են իրենց ակցիայով դիմավորել ԱԳՆ շենք ժամանող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Եկել է ավելի շատ մարդ, քան մենք ակնկալում էինք: Սա փոքր ակցիա է: Ակցիաները տարբեր են լինում. լինում են 40-հազարանոց հանրահավաքներ և փոքրաթիվ ակցիաներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՓՇ անդամ Հայկ Մամիջանյանը: