Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:

Կենսագրություն
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1992թ. հունվարի 7,  քաղաք Աբովյան

Կրթություն
1998-2008թթ.- ք.Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոց
2008-2012թթ.- Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան, Կառավարման ֆակուլտետ, Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում, բակալավր
2012-2014թթ.- Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան, Կառավարման ֆակուլտետ, Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում, մագիստրոս

Աշխատանքային գործունեություն
– 2011-2013թթ. -«Ջի-Էլջ-Իքս Մեդիա» ՓԲԸ, համահիմնադիր, ֆինանսական տնօրեն
– 2013-2016թթ.-«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, Կորպորատիվ բիզնեսի կառավարման վարչություն, մասնագետ
– 2016-2018թթ.- «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, Կորպորատիվ բիզնեսի կառավարման վարչություն, գլխավոր մասնագետ
– 2015-2016թթ.- «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության Վերահսկող հանձնաժողովի անդամ
– 2016-2017թթ.- «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
– 11.06.2018-16.03.2021թթ. – ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ

Կուսակցական պատկանելությունը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է: