Վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է․
Հայաստանը կունենա տարածաշրջանի լավագույն ուսումնամարզական համալիրներից մեկը։
Շուտով կմեկնարկեն Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի» շինարարական աշխատանքները, ինչը բացառիկ է մարզահամալիրների կառուցման ոլորտում վերջին տասնամյակներում:
Մոտ 5 միլիարդ դրամ արժողությամբ համալիրը կունենա տարբեր մարզաձևերի համար նախատեսված դահլիճներ, մարզասրահներ, մարզադաշտեր: Պետությունը մեծ ուշադրություն է դարձնում մեծ սպորտի զարգացմանը, և նման լուրջ ֆինանսական ներդրումը դրա լավագույն ապացույցներից մեկն է: