Պարեկային ծառայությունը հուլիսից ընդունելու է հանցագործությունների մասին հաղորդումներ, արագ արձագանքելու է ահազանգերին. տեսանյութ

Կառավարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացնում է մանրամասներ հուլիսից գործարկվելիք պարեկային ծառայության գործառույթների մասին:

Ներքին գործերի նախարարը ոլորտի քաղաքական պատասխանատուն կլինի, ոստիկանապետն էլ պատասխանատվություն կկրի ծառայության ամենօրյա գործունեության համար։

«Հուլիսից գործարկվելիք Պարեկային ծառայությունը իրականացնելու է հասարակական կարգի ապահովում, ընդունելու է հանցագործությունների մասին հաղորդումներ, արագ արձագանքելու է ահազանգերին, օգնություն է տրամադրելու տուժողներին»,- ոստիկանության ոլորտի բարեփոխումների մասին հարցազրույցում ասել է Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցազրույց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանի հետ

«Ներքին գործերի նախարարը ոլորտի քաղաքական պատասխանատուն կլինի, ոստիկանապետն էլ պատասխանատվություն կկրի ծառայության ամենօրյա գործունեության համար»։«Հուլիսից գործարկվելիք Պարեկային ծառայությունը իրականացնելու է հասարակական կարգի ապահովում, ընդունելու է հանցագործությունների մասին հաղորդումներ, արագ արձագանքելու է ահազանգերին, օգնություն է տրամադրելու տուժողներին». ոստիկանության ոլորտի բարեփոխումների մասին հարցազրույց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանի հետ։#ArmGovՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia

Posted by ՀՀ կառավարություն on Saturday, April 17, 2021