Ոստիկանության Արթիկի բաժին բերման ենթարկված երիտասարդների մեքենայում ծալովի դանակներ են հայտնաբերվել

«Զինանոց 2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 20-ին Արթիկի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, սառը զենք պահելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել մի քանի երիտասարդի։ Մեքենայի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվել են ծալովի դանակներ։

Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են, տեղեկացնում է ոստիկանությունը։