Մանվել Գրիգորյանը հիվանդանոցում է

Մանվել Գրիգորյանը հիվանդանոցում է
Մանվել Գրիգորյանը հիվանդանոցում է

Գեներալ Մանվել Գրիգորյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում է: Այս մասին լրատվամիջոցներին ասել է Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արայիկ Ալվանդյանը:

Ըստ փաստաբանի՝ Մանվել Գրիգորյանը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվում, և արդեն մի քանի օր է, ինչ հետազոտություններ են անցկացվում:

Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկության արդյունքում պարզվել էր, որ ապրիլյան պատերազմի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաեւ զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաեւ մեծ քանակությամբ զենք և զինամթերք, թանկարժեք մեքենաներ: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար: