«ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020»-ին Հայաստանի մասնակցության կոնցեպտի հիմքում դրվել է «Էթնոթեք» գաղափարը․ տեսանյութ

2021թ. հոկտեմբերի 1-ց 2022թ․-ի մարտի 31-ը Դուբայում տեղի կունենա «ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսը, որը հետաձգվել էր համավարակի պատճառով։

Կառավարությունից հայտնում են, որ 5 տարին մեկ անցկացվող այս զբոսաշրջային կարևոր ցուցահանդեսին առանձին տաղավարով կներկայանա նաև Հայաստանը: Հայաստանի մասնակցության կոնցեպտի հիմքում դրվել է «Էթնոթեք» գաղափարը․ մեր երկիրն աշխարհին է ներկայանում էթնիկ առանձնահատկություններով և տեխնոլոգիական հավակնություններով։ Նույն սկզբունքով էլ մշակվել է տաղավարի կոնցեպտը։