Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ուշացած այցն ու հայտարարությունները խոսում են նրա մասին, որ եկել է Հայաստանին սիրաշահելու շրջանը։
Հուսամ, մենք չենք գնա սիրախաղերի ճանապարհով և կոնկրետ գործողությունների ակնկալիքներով կփորձենք առանց հարաբերություններ փչացնելու վերականգնել ռազմական բալանսը, եթե ոչ առավելությունը ։ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությանը»։