Ադրբեջանը հունվար-հունիս ամիսներին 2 մլրդ 533 մլն մանաթ է ծախսել պաշտպանության ու անվտանգության ոլորտի համար.Factor

Ադրբեջանը 2021-ի հունվար-հունիս ամիսներին զգալիորեն ավելացրել է պաշտպանության ու անվտանգության ոլորտի ծախսերը։

Այս մասին գրում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը՝ վկայակոչելով Ֆինանսների նախարարությանը։ Նշյալ ժամանակահատվածում պաշտպանության ու ազգային անվտանգության ոլորտում ծախսերն աճել են 73․9 տոկոսով կամ 1մլրդ 76,3 մլն մանաթով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ու կազմել 2 մլրդ 533,4 մլն մանաթ։

Նշյալ որոտների ծախսերը կազմել են տարեկան կանխատեսման 55․2 տոկոսը՝ 2․3 տոկոսով գերազանցելով 2 միլիարդ 477,3 միլիոն մանաթ կանխատեսումը կամ 56,1 միլիոն մանաթը:

Հավելենք,  որ Ադրբեջանի 2021թ․ բյուջեով պաշտպանության ու ազգային անվտանգության ծախսերի համար հատկացվել է  4 մլրդ 585 մլն մանաթ։

Օրենքի համաձայն՝ պաշտպանության ոլորտին  նախատեսվում է  1 մլրդ 934 մլն մանաթ, ազգային անվտանգությանը՝ 260 մլն 612 հազար մանաթ, սահմանապահ ծառայությանը՝ 281 մլն 620 հազար մանաթ, պաշտպանության ու ազգային անվտանգության ոլորտի ուսումնասիրություններին՝ 3 մլն 901 հազար մանաթ, պաշտպանությանն ու ազգային անվտանգությանն առնչվող գործունեության մյուս ոլորտներին՝ 2 մլրդ 105 մլն մանաթ։

Սա 2020 թվականի ծախսերից ավելի է 20․5 տոկոսով։

Այս մասին հայտնում է Factor.am-ը