Մեկնարկել են Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) Աշտարակ քաղաքի տարածքային կենտրոնի վերանորոգման աշխատանքները։
Համայնքի շուրջ 30,000 շահառուներն առաջիկայում հնարավորություն կունենան ստանալ որակյալ ու հասցեական սոցիալական ծառայություններ՝ մեկ պատուհանի սկզբունքով` բարեկարգված շենքային պայմաններում։
Այդ մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։