Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցի ապահովման միջոց պատասխանողին որոշակի գործողություններ արգելելու մասին հայցվոր կողմի միջնորդությունը՝ դատարանը հոկտեմբերի 19-ին մերժել է:
Այդ մասին հայտնում է Քոչարյանի փաստաբանական թիմը՝ հավելելով, թե դատարանի այս որոշումը Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը բողոքարկելու է, համարելով, որ որոշումն օրինական չէ:
Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցնելու պահանջի մասին: