Հայաստանում 1 ամսական երեխա է մահացել. նրա մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ


ԵՊԲՀ խոսնակ Շուշան Դանիելյանը տեղեկացնում է, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսական երեխայի մոտ այսօր առավոտյան գրանցվել է կենսաբանական մահ:

«Փոքրիկը ընդունվել էր բուժհաստատություն հոկտեմբերի 19-ին, արհեստական շնչառության սարքին միացվել էր հոկտեմբերի 26-ին: Երեխայի մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ»,- գրել է Դանիելյանը։