Չինաստանում տեղի է ունեցել կորոնավիրուսի նոր բռնկում

Նոյեմբերի 2-ին Չինաստանում հայտնաբերվել Է COVID-19-ով վարակման 109 նոր դեպք, որոնցից 93-ը՝ տեղային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ՉԺՀ-ի առողջապահության հարցերի պետական կոմիտեի տվյալները:

Ինչպես հետեւում Է հաղորդագրությունից, որը նոյեմբերի 3-ին հրապարակվել Է գերատեսչության պաշտոնական կայքում, նոյեմբերի 2-ին Չինաստանում հայտնաբերվել Է COVID-19-ով վարակման 16 բերովի եւ 93 տեղային դեպք:

Վարակման տեղային դեպքերն ամենից շատ հայտնաբերվել են Ռուսաստանի հետ սահմանակից Հեյլունցզյանի հյուսիսային նահանգում (35 դեպք):

Նոյեմբերի 1-ին Չինաստանում հայտնաբերվել Է COVID-19-ով վարակման 71 դեպք, որոնցից 54-ը՝ տեղային:

Ընդամենը համավարակի սկզբից ի վեր Չինաստանում հայտնաբերվել Է հիվանդության 97 հազար 423 հաստատված դեպք, 4636 մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: