Արարատ Միրզոյանը և Օտտո Լուխթերհանդթը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրափելին ու միջազգային իրավունքի հեղինակավոր մասնագետ, պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդթին:

Թոմաս Շրափելը ՀՀ ԱԳ նախարարին է ներկայացրել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

Արարատ Միրզոյանը և Օտտո Լուխթերհանդթը քննարկել են Արցախի դեմ 2020թ.-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքների ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր: