Եթե Զանգեզուրում միջանցք տաք, ուզելու են ողջ Զանգեզուրը․ թուրքին պետք է պարտադրել, ոչ թե համակերպվել․ Տիրան Լոքմագյոզյան․ Factor.am․ տեսանյութ

Factor TVի հարցազրույցը թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հետ

-Գաղտնիք չէ, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ պետք է նշանակեն հարաբերությունների կարգավորման հարցով, նաև Թուրքիա-Երևան ուղիղ չվերթներ են լինելու: Դուք օրերս եք վերադարձել Թուրքիայից, մինչև հիմա չկար ուղիղ չվերթ, ինչպե՞ս էիք գնում Թուրքիա։ Ձեր գնահատմամբ՝ սա ի՞նչ գործընթաց է:

-Չվերթներ եղել են 1993-94 թվականներին սահմանները փակելուց հետո, մի քանի տարի հետո չարթերային ոչ պետական թռիչքներ սկսվեցին, այսօր ևս Չավուշօղլուն խոսում է չարթերային թռիչքների, ոչ թե «Թուրքական ավիաուղիների» չվերթների մասին: Դա նոր բան չէ, չվերթները միշտ եղել են, և կար ժամանակ, որ երկու ընկերություններ էին աշխատում Երևան-Ստամբուլ ուղղությամբ: Սակայն վերջին տարիներին ընդհատվեցին՝ կորոնավիրուսի համավարակից առաջ: Այդ ընկերությունը սնանկացավ, առերևույթ հարցը քաղաքական չէր: Այս պահին չկա չվերթ: Չարթերային թռիչքների մասին Չավուշօղլուի խոսելը խաբեություն է, աչքակապություն է:

Հարցազրույցն՝ ամբողջությամբ՝ տեսանյութում։