ՀայՓոստ-ի հայտարարությունը․
«Մեր ֆեյսբուքյան էջը քիչ առաջ ենթարկվել էր հարձակման, սակայն այս պահին կառավարումը վերականգնված է:
Վերականգնված չէ միայն անվանումը, ինչի համար դիմել ենք ֆեյսբուքի աջակցության կենտրոն, անվանափոխության հայտը մինչև հունվարի 14-ը կգտնվի դիտարկման փուլում: ՀայՓոստը դիմել է համապատասխան մարմիններին հարձակման աղբյուրը բացահայտելու համար»: