«Սա օպտիմալացման և կրճատումների վտանգավոր հեղափոխություն է, որ իրականում ավերիչ հետևանքներ է ունենալու». քաղաքագետ

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Հայաստանում մի հեղափոխություն է հիմա մեծ թափով և հաջողությամբ իրականացվում. կրճատումների, փակումների, միացումների և օպտիմալացումների հեղափոխությունը, որով հեղափոխական արագությամբ քանդվում են հաստատված գործող կառույցներ, ապամոնտաժվում է պետության մասնակցությամբ գործող մի հսկայական համակարգ:

Դրանով պետությունը լվանում է ձեռքերը աշխատանքից և պարտավորությունների բեռից, ոլորտներն ու մարմինները թողնում անմրցունակ անկախության մեջ և փողոցում թողնում հազարավոր քաղաքացիների: Դա նոր երևույթ չէ:

Մասնավորապես ԱՄՆ-ում դրա առաջամարտիկն է հանրապետական կուսակցությունը, որն ավերում է պետական սեկտորը` վայրագ շուկա նետելով և անպաշտպան թողնելով աշխատուժը:

Դրանով պետության գործը քչանում է` այն հանձնվելով մասնավոր անձանց, իսկ ոլորտները հանձնվում են շուկայի շնաձկներին, որի արդյունքում հարստանում են մի քանիսը, իսկ պետության և քաղաքացիների վիճակն ավելի է ծանրանում:

Սա օպտիմալացման և կրճատումների վտանգավոր հեղափոխություն է, որ իրականում ավերիչ հետևանքներ է ունենալու»: