Հայտնաբերվել է զինծառայողի դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ․ ՊՆ

Մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:  

Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:

Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։