Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը պետք է հաշվարկվի այլ արժույթներով, ոչ թե դոլարով. Լավրով

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը պետք է հաշվարկվի այլ արժույթներով, այլ ոչ թե դոլարով, ինչի շուրջ հետագայում կողմերը կպայմանավորվեն: Այդ մասին այսօր Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա նշել է, որ ՌԴ ապրանքաշրջանառության մեջ Հայաստանի հետ մասնաբաժինը կազմում է 30 տոկոս, 2020-ին այն կազմել է 2.6 մլրդ դոլար: «Անհրաժեշտ է հավանաբար այլ արժույթով հաշվարկներ անել, բայց այդ մասին դեռ կպայմանավորվենք», -ասել է նա: