Այս պահին խորհրդարանական ընդդիմադիր պատգամավորների գլխավորությամբ քաղաքացիների մի խումբ բողոքի ակցիա է իրականացնում Կառավարական թիվ 3 մասնաշենքի դիմաց, որտեղ տեղակայված են մի քանի նախարարություններ:
Ընդդիմության առաջնորդները պահանջում են տեսակցություն նախարարների հետ, որպեսզի պարզեն արդյոք այդ նախարարները կողմնակից են իրենց պահանջներին, որոնք ներառված են Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին հայտարարության նախագծում:
«Ի դեմս նախարարների, մի կենդանի շունչ կա՞ այս շենքում», -իր ելույթում հարցադրում արեց պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Իշխան Սաղաթելյանն էլ հայտարարեց, որ չեն հեռանա, մինչև նախարարների հետ հանդիպում չլինի: «Մենք հետ չենք գնալու, ու պատգամավորները շենք մտնելու են: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին գալ, կանգնել մեր կողքին», -հայտարարեց նա:
Տեսանյութըէ Factor.am-ի