Փայլանը թուրքական խորհրդարանում բարձրացրել է Արամ Տիգրանի աճյունը Դիարբեքիրում վերահուղարկավորելու հարցը.«Ազատություն»

Կարո Փայլանը ապրիլի 24-ի կապակցության առաջարկ է ներկայացրել մեջլիս

Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը թուրքական խորհրդարանում բարձրացրել է անվանի հայ երաժիշտ Արամ Տիգրանի աճյունը Դիարբեքիրում վերահուղարկավորելու հարցը:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Երաժշտի մահվան տարելիցի առիթով Փայլանը գրավոր հարցում է ուղղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին։

Հայազգի պատգամավորը նախարարից հետաքրքրվել է,թե արդյոք պատրաստվում են հանդես գալ որևէ նախաձեռնությամբ և ծրագրով Թուրքիայի ժողովուրդների շրջանում մեծ սեր վայելող Արամ Տիգրանի անունն ու հիշատակը հավերժացնելու համար:

Փայլանը հարց է բարձրացրել,թե ինչո՞ւ իշխանությունները թույլ չեն տալիս Արամ Տիգրանին թաղել Դիարբեքիրում իր կտակի համաձայն:

Պատգամավորը նաև հիշեցրել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թույլ չի տվել,որ Արամ Տիգրանին իր կտակի համաձայն հուղարկավորեն նախնիների հայրենիքում՝ Դիարբեքիրում։Նա նշել է, որ իշխանությունները նաև դադարեցրել են Դիարբեքիրում Արամ Տիգրան անունով բացված կոնսերվատորիայի գործունեությունը:

Անվանի երաժիշտ Արամ Տիգրանը ծնվել է 1934 թվականին սիրիական Քամիշլի քաղաքում:Նրա ընտանիքը Սիրիա է գաղթել 1915-ին Դիարբեքիրից:Նա համարվում է ուդի վարպետ, հարյուրավոր ստեղծագործություններ ունի քրդերենով,արաբերենով,ասորերենով,հունարենով:Տիգրանը մահացել 2009-ին Աթենքում և թաղվել Բրյուսելում: