Անհետ կորածները երկուսն են, բայց մեկին ենք փնտրում․ ԱԻՆ խոսնակ

«Անհետ կորածները երկուսն են, բայց մեկին ենք փնտրում»,-խոսելով «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո անհետ կորածների մասին՝ ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նա նշեց, որ մյուս անձը, որն անհետ կորած է համարվում, կարող է անձը չպարզված զոհը լինել։ Նշենք, որ այս պահի դրությամբ ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Գագիկ Կառլենի Կարապետյան, ծնված 1959 թ․

2․ Վանիկ Խաչիկի Ամիրխանյան, ծնված 1967 թ․