ՀՀ քաղաքացիներն օնլայն կարող են ստուգել ՌԴ տարածքում հարկերի վճարումից խուսափելու արդյունքում առաջացած պարտքի առկայությունը․ ՊԵԿ

Գործարկվել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության «Ֆիզիկական անձանց՝ մաքսային վճարների և վարչական տույժերի պարտք» տեղեկատվական ծառայության կայքէջը:

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձինք օնլայն ռեժիմով կարող են ստուգել ՌԴ տարածքում հարկերի վճարումից խուսափելու արդյունքում առաջացած պարտքի առկայությունը: Այն, ի դեպ, կարող է հիմք հանդիսանալ նշված քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք արգելելու համար:

ՀՀ քաղաքացիներն իրենց կողմից կատարված գործարքների արդյունքում առաջացած մաքսային վճարների և վարչական տույժերի հնարավոր պարտքերի մասին տեղեկատվությունը կարող են ստուգել կայքէջում՝ հետևյալ հղմամբ. https://edata.customs.ru/FtsPersonalCabinetWeb/Services/About/CheckPayments: Անհրաժեշտ է մուտքագրել անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, սեռ, քաղաքացիություն, ծննդյան ամսաթիվ:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին