Գիշերը Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է, ժամը 08:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Այսօր՝ ժամը 01:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից։

Ըստ աղբյուրի, հայկական կողմը կորուստներ չունի, ժամը 08:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: