Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Չափազանց ուրախ եմ, որ առիթ ունեցա ծանոթանալու Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ, երկարամյա և բազմափորձ քաղաքական գործիչ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և նրա հրաշալի տիկնոջ՝ Էլկե Բյուդենբենդերի հետ։
Առիթն օգտագործեցի և տիկին Բյուդենբենդերին հրավիրեցի մասնակցելու հոկտեմբերին Երևանում կայանալիք «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» թեմայով միջազգային գագաթնաժողովին»: