Լույս խմբակցությունը քաղաքապետին ներկայացրել է աշխատակազմի աշխատավարձերի համաչափ բարձրացման առաջարկ

Լույս խմբակցությունը քաղաքապետին ներկայացրել է աշխատակազմի աշխատավարձերի համաչափ բարձրացման առաջարկ
Լույս խմբակցությունը քաղաքապետին ներկայացրել է աշխատակազմի աշխատավարձերի համաչափ բարձրացման առաջարկ

Երևանի ավագանու Լույս խմբակցությունը քաղաքապետին է ներկայացրել աշխատակազմի աշխատավարձերի համաչափ բարձրացման առաջարկ:

«Նկատի ունենալով, որ շուրջ 8 տարի աշխատավարձերը չեն վերանայվել, գտնում ենք, որ այս նախագիծը պետք է քննարկվի և արտահերթ նիստով ընդունվի առաջիկայում: Մենք բազմիցս խոսել ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հատկապես մասնագիտական օղակների աշխատավարձերի համաչափ բարձրացման անհրաժեշտության մասին»,- նշվում է Լույս դաշինքի Ֆեյսբուքի էջում:

Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ գրել է.

«Մենք դեմ էինք աշխատավարձերի բևեռացված բարձրացմանը, երբ քաղաքապետի աշխատավարձը պետք է կրկնապատկվեր, իսկ մասնագիտական օղակներինը բարձրացվեր մեկ քառորդով:

Նախագծի հետկանչից հետո քաղաքապետը այդպես էլ չներկայացրեց նոր նախագիծ անբավարար թողնելով աշխատակազմում առաջացած սպասումները:
Ներկայացված հավելվածով մենք առաջարկում ենք աշխատավարձերի շուրջ 30%ով համաչափ բարձրացում, որը տեղի չի ունեցել անցած 8 տարիների ընթացքում: Քաղապետին առաջարկում ենք քննարկել դրույքաչափերը և ավագանու արտահերթ նիստով հաստատել այն»: