Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հերթական անգամ մերժեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպանների միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդել էր դատարանին՝ պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով։

Բաղդասարյանը դատարանին էր ներկայացրել միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Ֆրանսիայից ժամանած հայտնի ուռուցքաբան Նորբերտ Ավետյանը եզրակացություն է տվել, որ այն տարածքը, որտեղ գտնվում է հիվանդը, խանգարում է նրան քայլել, ինչն ազդում է նրա մկանային աշխատանքի վրա, և նրա մոտ առկա հիվնանդությունները կարող են խորանալ և հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, այդ թվում մահվան։

«Արտերկրյա և հայաստանյան բժիշկները եզրակացրել են, որ իմ պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը խոչընդոտում է նրա ինտենսիվ բուժմանը»,- ավելի վաղ նշել էր պաշտպանը: