Արմեն Սարգսյանը շնորհավորել է Չեխիայի նախագահին ծննդյան օրվա առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Չեխիայի նախագահին ծննդյան օրվա առթիվ
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Չեխիայի նախագահին ծննդյան օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին՝ ծննդյան օրվա առթիվ:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը Միլոշ Զեմանին մաղթել է քաջառողջություն, հաջողություններ և եռանդ՝ իրականացնելու իր գործունեությունը ի նպաստ Չեխիայի Հանրապետության:

Նա նշել է, որ վերահաստատում է համատեղ աշխատանքը շարու­նակելու և ամրապնդելու պատրաստակամությունը՝ ի շահ Հայաստանի և Չեխիայի ժողովուրդների: