Պուտինը հոկտեմբերի 1-ին Երեւանում հանդիպումներ կանցկացնի Փաշինյանի եւ Ռոհանիի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում, որը հոկտեմբերի 1-ին կկայանա Երեւանում, առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Միջոցառման շրջանակում կկայանան Պուտինի բանակցությունները Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Ռոհանիի հետ»,- ասված Է հաղորդագրության մեջ: