Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

Ողջունելով դեսպանի գլխավորած պատվիրակությանը՝ նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է նախարարության՝ բնապահպանական խնդիրների լուծման առաջիկա տեսլականները և համոզմունք հայտնել, որ երկկողմ փոխգործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր բնագավառներ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծելով շրջակա միջավայի կարևորությունը ԵՄ-ի համար, վերահաստատել պատրաստակամությունը` շարունակել և ընդլայնել համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: